Ինչպես իմանալ ընկերտ fecebook-ում օնլայն է թէ ոչ...
fecebook-ը ունի մի ֆունկցիա, որը անջատելիս ընկերների մոտ, չատում դուք չեք երևա: Դուք կլինեք օնլայն բայց ձեր ընկերները դրա մասին չեն իմանա: Մի կողմից սա լավ բան է, իսկ մյուս կողմից վատ: Իսկ եթե մենք ենք ուզում իմանալ թէ մեր ընկերները օնլայն են թէ չէ?, իսկ ինչ անել այդ դեպքում: Մենք նամակ ենք գրում, իսկ մեր նամակին օրերով չեն պատասխանում, մենք չենք կարողանում հասկանալ նրանք մտել են սայտ թէ ոչ: Ի դեպ ասեմ որ կամ մի հավելված նախատեսված fecebook-ի համար, որը թույլ չի տալիս որ ձեր ընկերների մոտ երևա որ դուք կարդացել եք իրենց նամակը: Այսինքն եթե ձեզ մոտ ցույց չի տալիս, որ ձեր ուղարկած նամակը կարդացել են, դա դեռ չի նշանակում որ ձեր նամակը չեն տեսել: Իսկ ինչ անել ինչպես իմանալ? ինձ շատ էր մտահոգում այս հարցը: Համացանցում այս հարցի վերաբերյալ ոչինչ չգտա, և մի օր պատահական տեսա որ անդրոիդ համակարգով աշխատող հեռախոսիս մեջ fecebook-ի համար նախատեսված չատ ծրագրում ընկերս օնլայն է, որը ցույց չեր տալիս համակարգիչը: Ես մտածում էի, որ ինչ-որ սխալ է, և նամակ ուղարկեցի: ԵՎ ի զարմանս ինձ նամակիս պատասխանեցին, բայց համակարգչում տվյալ մարդը օնլայն չէր: Ես մի քանի անգամ այդպես փորձեցի, և բոլոր դեպքերում ել պարզվեց որ անդրոիդի այս ծրագիրը ցույց է տալիս անգամ նրանց ովքեր անջատել են իրենց չատը: Եվս մի բան եմ նկատել, բոլորտ ել գիտեք որ fecebook-ի չատը գտնվում է fecebook-ի էջի ձախ մասում, և ովքեր օնլայն են լինում անվան կողքին կանանչ գույնի կետ է լինում: Եթե նկատել եք ձեր ընկերների դասավորությունը չաթում փոփոխվում է, ովքեր օնլայն են լինում շատ դեպքերում ամենավերևում են լինում: Լինում է երբ 1-ից 3-ը օնլայն են լինում, այսինքն անունների կողքին կանանչ կետ է լինում, 4-ի մոտ այդ կանանչը չկա, իսկ 5-ի մոտ նորից կա: Ինձ շատ հետաքրքրեց թէ ինչի է այդպես լինում, և համեմատելով անդրոիդի հետ հասկացա, որ նրանք ել են օնլայն այդ պահին: Սա ես հաստատ չեմ կարող ասել, բայց 80 տոկոսով այդ մարդիք օնլայն են: Կարծում եմ այս նյութը ձեզ ինչ որ չափով կոգնի, եթե ունեք ինչ-որ ավելացումներ կապված այս նյութի հետ գրեք մեկնաբանություններում, գրեք ձեր կարծիքները, որոնք ինձ համար շատ կարևօր են:
Ձեզ դուր եկավ այս նյութը | |