(17.11.13)Հարգելի ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
Հարգելի ուսանողներ, լինելով ինքս ուսանող շնորհավորում եմ ձեզ, ցանկանում եմ երջանկություն, իղձերի իրականեցում, հաջողություններ գործում և ուսման մեջ: Թող ձեր կյանքը լի լինի հետաքրքիր պահերով ու թող որ, ձեր հուշերը ուսման մասին լինեն միայն լավը:
Մի փոքր ինչ պատմեմ այս գեղեցիկ օրվա ստեղծման մասին:
Նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է: Չնայած տոնը ասոցացվում է երիտասարդության, կենսուրախության հետ, օրվա պատմությունը սկսվել է ողբերգական իրադարձություններից:
1939 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից շրջափակված Չեխոսլովակիայում Պրահայի ուսանողները և նրանց դասախոսները դուրս են եկել ցույցի, որպեսզի նշեն Չեխոսլովակայի հիմնադրաման տարեդարձը: Օկուպանտները կրակ են բաց թողել ցուցարարների վրա, որի ժամանակ բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը զոհվել է: Նրա հուղարկավորությունը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին, վեր է ածվել բողոքի ակցիայի: Ակցիայի ժամանակ կալանավորվում են տասնյակ ուանողներ, իսկ արդեն նոյեմբերի 17-ին շրջափակվում են ուսանողական հանրակացարանները: Հիտլերի հրամանով չեխական բոլոր ուսումնական հաստատությունները փակվել են մինչև պատերազմի վերջը:
Հաշվի առնելով այս իրադարձությունները` 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակել է Ուսանողության միջազգային օր:
Սիրելի ուսանողներ, դարձրեք այս օրը տոն, շնորհավորեք ձեր ուսանող ընկերներին ու ծանոթներին, գեղեցիկ ու հետաքրքիր տոն եմ ձեզ ցանկանում:

լայքիր եթե ուսանող ես | |