ԻՆՉՊԵՍ ՆԱՅԵԼ ODNOKLASSNIKI.RU ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՌԱՆՑ ՀՅՈՒՐ ԳՆԱԼՈՒ
Odnoklassniki.ru սոցիալական կայքում ցանկացած օգտատիրոջ լուսանկարները նայելու համար պետք է մտնել այդ մարդու պրոֆիլ, այնուհետև սեղմել նրա լուսանկարներից որևէ մեկի վրա և նայել: Այսինքն եթե առանց հյուր գնալու միանգամից մեծացնեք նրա գլխավոր լուսանկարը, ապա այդ դեպքում չեք կարող նայել նրա մնացած լուսանկարները (սլաքները չկան): Բայց կա մի տարբերակ, որի միջոցով հնարավոր է առանց հյուր գնալու դիտել տվյալ մարդու բոլոր լուսանկարները: Մեթոդը աշխատում է միայն այն դեպքում, եթե տվյալ օգտատիրոջ պրոֆիլը փակ չի: Հետևեք ներքևի քայլերին:
Սեղմեք նկարի վրա որպեսզի մեծանա
Պատճենում ենք( կամ որոնման տեղում գրում ենք ) այն մարդու անունը, որի նկարները ուզում ենք տեսնել:
Որոնման տեղում գրելուց հետո, գտնում ենք այնտեղ մեր փնտրած մարդուն: Կողքին տեղադրված են լինելու իր նկարները, եթե իհարկե նա ունի կամ պռոֆիլը փակ չէ: Կողքի նկարներից որևէ մեկը մեծացնելուց սլաքների օգնությամբ կարող եք տեսնել տվյալ պռոֆիլի բոլոր լուսանկարները:
Միացեք մեզ սոց ցանցերում և առաջինը տեղեկացեք հետաքրքիր նյութերին...