ADSL TP-LINK TD-8817 մոդեմն միացնելու ուղղեցույց
Հիմնական էլեկտրացանցին միացնելուց հետո սեղմեք միացման սև կոճակը, որը գտնվում է մոդեմի հետևի մասում: Սպասեք 1-2 րոպե մինչև մոդեմի ամբողջական բեռնումը: Մոդեմի բեռնումից հետո ձեր բրաուզերի հասցեի դաշտում (Internet Explorer, Opera, Mozilla, Google Chrome, Safari) մուտքագրեք http://192.168.1.1 հասցեն և սեղմեք Enter կոճակը:
Username դաշտում` admin
Password դաշտում` admin
Անունը և ծածկագիրը մուտքագրելուց հետո բացվում է մոդեմի կոնֆիգուրացիայի սկզբնական էջը, որտեղ սեղմեք Quick Start:
Password դաշտում` admin
Անունը և ծածկագիրը մուտքագրելուց հետո բացվում է մոդեմի կոնֆիգուրացիայի սկզբնական էջը, որտեղ սեղմեք Quick Start:
Որից հետո սեղմեք RUN WIZARD կոճակը:
Մոդեմի կոնֆիգուրացիայի հաջորդ էջում սեղմեք NEXT կոճակը:
Մոդեմի կոնֆիգուրացիայի հաջորդ էջում ընտրեք (GMT+04:00) Abu Dhabi, Muscat, Tbilisi, Kazan, Volgograd տողը և սեղմեք NEXT կոճակը:
Մոդեմի կոնֆիգուրացիայի հաջորդ էջում ընտրեք PPPoE/PPPoA տողը և սեղմեք NEXT կոճակը:
Ընտրեք PPPoE LLC: Որից հետո Username դաշտում մուտքագրեք օպերատորի կողմից տրամադրված համարը 74000ХХХХ ձևաչափով, և Password դաշտում` ծածկագիրը: VPI դաշտում պետք է մուտքագրված լինի 0 նշանակությունը, իսկ VCI դաշտում` 35: Համապատասխան տվյալները մուտքագրելուց հետո սեղմեք NEXT կոճակը:
Հաջորդ պատուհանը տեղեկացնում է, որ կարգավորումը ավարտված է, և կոնֆիգուրացիան պահպանելու համար անհրաժեշտ է սեղմել NEXT:
Վերջ փակում ենք պատուհանը:
Այսպիսով` ձեր TP-LINK մոդեմը կարգավորված է և պատրաստ է աշխատել Router ռեժիմով:
Այսպիսով` ձեր TP-LINK մոդեմը կարգավորված է և պատրաստ է աշխատել Router ռեժիմով: