ԻՆՉ Է ՍԵՎ ԱՐԿՂԸ
Մամուլում բավականաչափ հաճախ են հանդիպում հաղորդումներ ավիավթարների մասին: ԵՎ ամեն անգամ, երբ հանձնախումբը ժամանում է վթարի վայր, առաջին հերթին սկսվում է սև արկղի որոնումը: Իսկ ինչ է այն իրենից ներկայացնում: Թեև ասում են սև արկղ, բայց այն իրականում նարընջագույն է, որը հնարավորություն է տալիս ավելի հեշտությամբ հայտնաբերել արկղը բթարի վայրում: Քաղաքացիական օդագնացության մեջ սև արկղը մագնիսական կուտակիչ է, որը գրանցում է օդաչվության ինֆորմացիան: Նրանում ֆիքսվում են օդանավի շարժման պարամետրերը, ուժային սարքերի և այլ համակարգերի աշխատանքը: Այն նաև գրանցում է անձնակազմի անդամների և դիսպետչերական ծառայության միջև տեղի ունեցող խոսակցությունը:
Ինքնագիրները զետեղված են ամրապինդ արկղում, որը թույլ է տալիս ավիավթարի ժամանակ անխաթար պահել մագնիսական ժապավենը: Գրանցման վերծանումը հանձնախմբին հնարավորություն է տալիս պարզել ավիացիոն պատահարի ծագման պատճառներն ու զարգացումը, գնահատել անձնակազմի և դիսպետչերական ծառայության գործողությունների իսկությունը, բացահայտել թռիչքային պատահարի պատճառներն ու մեզավորներին:
Միացիր մեձ սոցալական կայքերում և առաջինը տեղեկացիր հետաքրքիր նորություններին, գաղտնիքներին, հնարքներին...