Ֆլորա Մարտիրոսյանի մահը ցնցեց բոլորիս: Ցավալի է հրաժեշտ մեկին, ում տեղը անդառնալի դատարկ է մնալու: Մարդկային թուլությունները, թերացումները, վախերը փոքրանում-ոչինչ են դառնում այն մեծ շնորհի դիմաց, որով բնությունը օժտել էր հենց այդ մեկին` Ընտրյալին:Այնուամենայնիվ, ինչպիսին էր Ֆլորա Մարտիրոսյանը` ինչով էր երջանիկ, ինչով էր թույլ կամ ուժեղ, ինչից էր կառչած, ինչ էր այս աշխարհում ամենից շատ երազում: Ներակայացնում ենք` առանց մեկնաբանությունների.
“Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում: Բայց չէի ուզի, որ որեւէ մեկը զգար այն, ինչ իմ ներսում է: Որովհետեւ մի արտառոց անհագստություն է, նաեւ` խճճված վիճակ: Երբ տխուր եմ, փակվում եմ իմ մեջ: Անգամ ամուսնուս հետ չեմ կիսում իմ մտահոգությունները, թեպետ հենց նա է իմ ամենամեծ խորհրդատուն: Չեմ խոսում իմ տխրության պատճառների մասին, որովհետեւ գիտեմ, որ օրերով տանջվելու է… Իհարկե, դժվար է ապրել այդպես: Եվ ընդհանրապես, իմ կյանքում ոչինչ հեշտությամբ չի տրվել ինձ: Իրականում, ես շատ մարդասեր եմ: Եթե ինչ-որ մտահաղացում եմ ունենում, երբեք չեմ թաքցնում, պատմում եմ, կիսվում: Բայց հենց առաջ են գալիս դժվարությունները, պարփակվում եմ իմ մեջ: ..Չեմ ասի, թե իմ բոլոր ծրագրերն իրականացվել են ու չգիտեմ` կանե՞մ, թե՞ ոչ:
Իմ ոչ մի համերգ ես հենց այնպես չեմ արել. Մի բանի պիտի ծառայեն: Իմ վերջին տարիների համերգները նվիրված են եղել մի սրբազան ծրագրի` Հայոց Ցեղասպանությանը: Ես հավատում եմ, որ աշխարհը ճանաչելու է Հայոց Ցեղասպանության փաստը: ԱՄՆ-ում համերգ եմ կազմակերպել, եւ թեկուզ այդ երկրի նախագահն այդպես էլ չի արտաբերում է “Ցեղասպանություն” բառը, բայց Սթիվի ՈՒանդերի նման երգիչն էր եկել համերգին: Մինչեւ վերջին շունչս պայքարելու եմ Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:
Երբեմն մտածում եմ` “Աստված իմ, ես ե՞րբ եմ հանգստացել”: Մտովի ետ գնացի ու հասկացա, որ 30 տարի ես չեմ հանգստացել:
Երեւանը շատ եմ սիրում: Երբ հեռվում եմ լինում, շատ կարոտում եմ: Երեւանը ինձ համար տոն է: Իսկ իմ ծննդավայր Գյումրին բոլորովին ուրիշ զգացողություններ է առաջացնում: Գյումրեցիներն ինձ համարում են իրենց աղջիկը, եւ ես ուրախ եմ դրա համար:
Մայրս շատ լավ էր երգում: Կարող էր լիներ պրոֆեսիոնալ երգչուհի: Ես դաշնամուր էի նվագում ու լուրջ հաջողություններ ունեի: Բայց երբ սկսեցի երգել, մոռացա ամեն ինչ: Հայրս է ինձ ասել, որ Արամ Մերանգուլյանը մրցույթ է հայտարարել: Նա իմ ձեռքից բռնեց ու տարավ մրցույթին: Հաղթեցի մրցույթում: Ժյուրիի նախագահ Արմեն Մանդակունյանն ասաց`”Արի քո ձեռքով քո 5-ը նշանակի”: Արամ Մերանգուլյանի խումբն ուներ իր մեներգիչները` հայտնի անուններ` Ռուբեն Մաթեւոսյան, Հովհաննես Բադալյան, Վարդուհի Խաչատրյան, Օֆելյա Համբարձումյան, Րաֆֆի Հովհաննիսյան:
Հետո ընդունվեցի ֆիլհարմոնիա: Կարեն Դեմիրճյանն էր Գեորգի Ասատրյանին ասել, որ Գյումրիում մի աղջիկ կա, որ հրաշալի երգում է “Լանջեր մարջան” երգը:
Իմ երջանկությունը իմ ընտանիքն է:
Ես վախենում եմ դժբախտ դեպքերից: Որեւէ մեկի դժբախտության մասին ականջս չլսի:
Այս պահին չեմ հիշում, թե ինչ եմ արել, որի համար արժե ամաչել:
Ափսոսալու բաներ շատ կան` որ ժամանակն անցնում է, շատ արագ է անցնում: Ուզում եմ ժամանակը մի քիչ դանդաղի: Շատ բաներ կան անելու:
Ամենածանր հարվածը դավաճանությունն է եղել: Շատ են եղել: Չեմ ուզում խոսել դրանց մասին:
Շատ թույլ կողմեր ունեմ: Շատարագ հավատում եմ մարդկանց:
Ես ուժեղ եմ իմ կամքով:
Ես հավատում եմ Աստծուն: Իսկ հավատացյալը սիրով լցված է լինում: Եվ միայն սերը կարող է փրկել աշխարհը”:
ՀԳ. Լույս եւ խաղաղություն Ֆլորա Մարտիրոսյանին: