Ծիծեռնակաբերդ
1965 թ.` Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Հայաստանում ծագեց հուշահամալիր կառուցելու միտքը։ Երկու տարի անց Երևանում` Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլրում, ավարտվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանի նախագծած (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ) հուշահամալիրի կառուցումը։ 44-մետրանոց քարակոթողը խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը, իսկ 12 քարակոթողները` կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի կազմում։ Այդ 12 քարակոթողներն առաջացնում են կոն, որի կենտրոնում 1,5 մետր խորության վրա վառվում է անմար կրակը։ Համալիրի մոտ է գտնվում 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են այն քաղաքների ու գյուղերի անվանումները, որոնցում տեղի են ունեցել կոտորածները։1995 թ. հուշահամալիրին կից բացվեց ցեղասպանության թանգարանը, որը նախագծել են ճարտարապետներ Քալաշյանը և Մկրտչյանը։ Թանգարանում ներկայացված են որոշ լուսանկարներ, որոնք արել են գերմանացի լուսանկարիչները (այդ թվում` Արմին Վեգների արած լուսանկարները)։ Թանգարանից ոչ հեռու գտնվում է պուրակ, որտեղ արտասահմանյան քաղաքական գործիչները ծառ են տնկում ի հիշատակ զոհերի։
Ամեն տարի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հարյուր հազարավոր մարդիկ այցելում են հուշահամալիրը և ծաղիկներ դնում անմար կրակի շուրջը։ Շնորհիվ հայ համայնքների` ամբողջ աշխարհում կառուցվել են հուշահամալիրներ։