Ողջույնիս խոսքը Քեզ իմ սիրելի ընթերցողՈղջու՛յն հարգելի այցելու: Դու գտնվում ես իմ անհատական բլոգում: Ուրախ եմ անչափ, որ թանկարժեք ժամանակիցդ մի պատառիկ հատկացրել ես իմ բլոգի ընթերցմանը կամ ծանոթացմանը:
Հույս ունեմ, որ սա վերջին այցելությունդ չի լինի և հաճախակի Քեզ կտեսնեմ իմ բլոգում: Հուսով եմ նաև, որ բլոգումս Դու կգտնես Քեզ հետաքրքրող նյութեր: Համենայն դեպս ուզում եմ իմանաս, որ այս բլոգի նյութերը գրվում է Քեզ համար: Միշտ պատրաստ և ուրախ կլինեմ լսել Քո դիտողություններն ու առաջարկությունները բլոգի տեսքի և հրապարակված նյութերի վերաբերյալ : ԿենսագրությունսԾնվել եմ՝ 1990թ. ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում, և մինչ այժմ բնակվում եմ այնտեղ: Մանուկ հասակից զբաղվել եմ շախմատով մինչև 7-րդ դասարանը, այնուհետև ընդունվել եմ Մասիսի գեղարվեստի դպրոցը: Մինչև զինվորական ծառայության անցնելը սովորել և ավարտել եմ նաև Մասիսի կարմի խաչի կողմից կազմակերպված համակարգչային դասնթացները և ՀՀ ԶՈՒ կողմից կազմապերպված վարորդական դասնթացները, ստանալով B, C կարգի վարորդական վկայական: 2008-ից մինչև 2010 թթ. ծառայության եմ անցել ՀՀ ԶՈՒ-ում, ծառայությունը ավարտելուց ստացել եմ Կր. ս-տ ի կոչում: 2011թ.-ին ընդունվել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանը, կերպարվեստ և գծագրությունը բաժինը: Նույն թվականին սովորելու հետ զուգնթաց, աշխատանքի եմ ընդունվել Հարավկովկասյան երկաթուղում, այնտեղ աշխատել եմ մինչև 2013թ-ը: 2013թ-ին աշխատանքի եմ անցել խաղաղապահ զորքերում, աշխատեմ եմ այնտեղ մինչև 2014թ-ը: Աշխատանքների և սովորելու հետ զուգնթաց զբաղվել եմ գերեզմանաքարերի նկարածեծումով, և սիրել եմ զբաղվել և ուսումնասիրել համկարգիչները, սոցիալական կայքերը, համացանցային այլ ոլորտները: Կարծում եմ իմ համակարգչային իմացության մասին դուք, բլոգս տեսնելով արդեն հասկանում եք:
|